Փետրվար 13, 2020 18:15 Asia/Tehran
  • ՔԿԾ պետը Իրանի փոխդեսպանի եւ հյուպատոսի հետ քննարկել է իրանցի ազատազրկված անձանց պայմանները

Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին եւ նորանշանակ հյուպատոս Հոսեյն Ռահիմիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաեւ դատապարտյալների արտահանձմանն առնչվող հարցեր:

Ծառայության պետը կարեւորել է հարեւան պետությունների միջեւ ոլորտային սերտ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ իրանցի ազատազրկված անձանց կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց արժանանում է պատշաճ ուշադրության եւ լուծում ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:

Փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին Ա. Գոյունյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ քրեակատարողական ոլորտի գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ