Փետրվար 14, 2020 10:52 Asia/Tehran
  • Երևանում տեղի է ունեցել գեներալ Սուլեյմանիի նահատակության քառանսօրյակին նվիրված միջոցառոըմ

Երևանում տեի է ունեցել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության քառանսօրյակին նվիրված հիշատակի միջոցառում:

Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և այդ երկրում բնկավող իրանցիներ:

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, միջոցառման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է ահաբեկչության դեմ պայքարում գեներալ Սուլեյմանիի  դերակատարության մասին:

Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, խոսելով գեներալ Սուլեյմանիի մասին, նշել է, որ նա աշխարհի բոլոր ազատասեր մարդկանց առաջնորդն էր, անկախ նրանից, մուսուլման են նրանք, թե՝ քրիստոնյա: Աբրահամյանը հավելել է. «Գեներալ Սուլեյմանին Մեծ մարդ էր: Նա պայքարում էր հանուն մարդկության  և հազարավոր քրիստոնյաների փրկեց ԻԼԻՊ-ի ճիրաններից»:

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին և նրա զինակիցները, նահատակվեցին սույն թվականի հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում  ամերիկյան ահաբեկչական  ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով:

 

Մեկնաբանություններ