Փետրվար 17, 2020 08:46 Asia/Tehran
  • Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նշանակալի ձեռքբերում է անվանել

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն անվանել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նշանակալի ձեռքբերում:

«Մենք գրանցել ենք փայլուն արդյունքներ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներն առաջին անգամ հանդիպել են հանրային միջավայրում քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հետագա քայլերը»,-ասել է Իշինգերը՝ ամփոփելով համաժողովը:

Նա հավելել է, որ դա «արժանի է ծափահարությունների, քանի որ պահանջում է որոշակի խիզախություն»:

Ավելի վաղ Վոլֆգանգ Իշինգերը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն էր հայտնել Հայաստանին եւ Ադրբեջանին:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ