Փետրվար 23, 2020 19:24 Asia/Tehran
  • Բոլորս պետք է սթափվենք և միասնական լինենք. չլինի ԼՂ-ը (Արցախ), չի լինի նաև Հայաստանը

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է ռազմականացված երկրների նոր սանդղակ, որում Հայաստանը երրորդն է՝ Իսրայելից և Սինգապուրից հետո:

Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: Անկասկած է, որ չլինեին ղարաբաղյան  հարցն ու պատերազմի ռեժիմը Ադրբեջանի հետ, Հայաստանը հազիվ թե ունենար ռազմականացվածության բարձր մակարդակի անհրաժեշտություն: Այս տեսանկյունից էական է թերևս այն, որ ռազմականացվածության բարձր աստիճանով հանդերձ՝ Հայաստանը ներկայումս ցուցադրում է նաև ժողովրդավարականացվածության բարձր աստիճան և դինամիկա: Այդ իմաստով Հայաստանն իսկապես ցուցաբերում է բացառիկ համադրություն, երբ երկիրը, գտնվելով պատերազմի մեջ, գործնականում իրեն թույլ է տալիս ընթանալ ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով:

1in.am

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ