Փետրվար 24, 2020 11:27 Asia/Tehran
  • Կորոնավիորուսի տարածումը կանխելու նպատակով,  Հայաստանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղերձում հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը ժամանակավորապես դադարեցնում են օդային և ցամաքային հաղորդակցությունը ՝ կորոնավիրուսի տարածումը վերահսկելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը մանսավորապես հայտարարել է. «Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան»։

ՀՀ վարչապետը քաղաքացիներին հորդորել է պահպանել հանգստություն  և զերծ մնալ կեղծ լուրերի տարածումից:

Կորոնավիրուսը մինչ այժմ տարածվել է աշխարհի մոտ 30 երկրում:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կառավարություններին կոչ է արել ձեռնարկել համապատասխան քայլեր՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

Մեկնաբանություններ