Մարտ 29, 2020 13:01 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 470-ի

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 470-ի, գրանցվել է երեք մահ: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների հայերեն ձայնի թղթակիցը:

Հայաստանի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել և խիստ սահմանափակումներ է կիրառում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Յոթ մարզերում կորոնավիրուսի վարակման դեպքեր են նկատվել:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ սննդամթերքի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մասին մտահոգություններ չկան և ՌԴ վարչապետը իր հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ ապրանքաշրջանառության հարցում կիրառված սահմանափակումները Հայաստանին չեն առնչվում:

 

Մեկնաբանություններ