Ապրիլ 02, 2020 20:31 Asia/Tehran
  •  ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 2-ին այցելել է ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկ, հետևել վերանորոգման և վերազինման աշխատանքների ընթացքին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կատարված աշխատանքները, ստեղծված նոր ենթակառուցվածքները։ Գևորգ Ալթունյանը նշել է, որ ամբողջ տարածքում կատարվել է կապիտալ նորոգում, ձեռք է բերվել նոր գույք, հիմնովին վերազինվել են «Զինուժ Մեդիայի» տաղավարները և մոնտաժային սրահները։

Նոր սրահներում, աշխատասենյակներում, տաղավարներում կպատրաստվեն «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները և «Հայ զինվոր» հանդեսի համարները։

«Զինուժ Մեդիա» ՊՀ պետ, փոխգնդապետ Կարեն Պետրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են նաև բովանդակային փոփոխություններ հեռուստածրագրում և հանդեսում, հեռուստադիտողին և ընթերցողին կներկայացվեն նոր խորագրեր։ Նոր եթերաշրջանում «Զինուժ Մեդիան» կուժեղացնի իր դիրքերը նաև վիրտուալ տիրույթում։ 

armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ