Ապրիլ 06, 2020 20:32 Asia/Tehran
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավ-արևմտյան ուղղության զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ