Ապրիլ 07, 2020 19:02 Asia/Tehran
  • Հայաստանի կառավարության ավագ պաշտոնյան կարևորում է Իրանի հետ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության ավագ պաշտոնյան կարևորում է Իրան-Հայաստան համագործակցությունների շարունակման անհրաժեշտությունը:

Ֆարս գործակալության հաղորդմամբ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մամլո ասուլիսում ասել է, որ Հայաստանի կառավարությունը Իրանը հետ առևտրական հարաբերությունների ու ապրանքափոխանակումների հարցում սահմանափակություններ չի կիրառել և միայն բժշկական պարագաներն են ներառված սահմանափակումների ցուցակում: 

ՀՀ կառավարության պաշտոնյան ասել է, որ Իրանի հետ բժշկական ապրանքների փոխանակման սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ Իրանը ԵԱՏՄ-ի անդամ չէ:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ տարվող ջանքերին, տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման հարցով կարևոր էր համարել Թեհրանի հետ համագործակցությունը:

Մեկնաբանություններ