Ապրիլ 08, 2020 12:58 Asia/Tehran
  • Իրանը և Հայաստանը վերսկսել են Նորդուզ սահմանային անցակետով առևտրափոխանակումների իրականացումը

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ճանապարհային տրանսպորտի բաժնի տնօրենը հայտարարել է Նորդուզի սահմանային անցակետից Հայաստանի հետ սահմանափակ քանակությամբ ապրանքների փոխանակման վերականգման մասին:

Նա ասել է. «Իրան մուտք գործող բոլոր բեռնատարներն ախտահանվում են: Բացի այդ, Իրանցի Հայաստան և Նախիջևանի ինքնավար հանրապետություն բեռներ փոխադրող բոլոր բեռնատարների վարորդների համար կազմվում են անձնական քարտեր»:

Կորոնավիրուս դեմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստում ունեցած ելույթում, Օրուջալի Ալիզադեն հայտարարել է. «Նորդուսից Ջուլֆա ուղևորափոխադրումները, որ դադարեցվել էին մոտ մեկ ամիս առաջ, դեռևս չեն վերականգնվել»:

Նորդուզի սահմանայանի անցակետն Իրան-Հայաստան առևտրափոխանակումների ցամաքային միակ ճանապարհն է, որը բացվել է ավելի քան 25 տարի առաջ՝ Հայաստանի անկախացումից հետո:

Մեկնաբանություններ