Մայիս 21, 2020 18:28 Asia/Tehran
  • Արսեն Թորոսյանն անդրադարձավ մի քանի երկրում տարածված Կավասակի հիվանդությանը

Աշխարհի մի քանի երկրում տարածված Կավասակի հիվանդության դեպքերը այս տարի չեն փոխվել. հանրապետությունում ևս կա 3 նման դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պանդեմիայի ֆոնին հատկապես Ֆրանսիայում, Նյու Յորքում և Իտալիայի հյուսիսային հատվածում Կավասակի սինդրոմի տարածվածության մասին մենք տեղյակ ենք և արդեն միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի, մեզ մոտ նման դեպքեր արձանագրվելու պարագայում՝ իրականացվեն համապատասխան միջոցառումներ»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝  Կավասակի հիվանդությունն ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է բավական թանկարժեք դեղորայք: Առողջապահությունը գնել է դրա պաշարները՝ համապատասխան մեր կանխատեսումներին։ Թորոսյանի պնդմամբ՝ այդպիսի դեպքեր ունենալու պարագայում Հայաստանն ապահովված է դեղորայքով:

«Գիտական հետազոտությունները և Նյու Յորքի, Ֆրանսիայի, ինչպես նաև Իտալիայի հյուսիսային հատվածի վիճակագրական տվյալները երեխաների նկատմամբ հավելյալ զգոնության պահանջ են դնում մեր առջև»,- նշեց ԱՆ նախարարը։

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ