Մայիս 23, 2020 13:15 Asia/Tehran
  • Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Չեխիայի Սենատի բանաձևով Հայոց ցեղասպանության դատապարտումը և համարում, որ այդ որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի Սոնատի բանաձևը։

«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»,- նշված է մեկնաբանության մեջ:

https://armenpress.am/arm/news/1016158.html

Պիտակ

Մեկնաբանություններ