Մայիս 24, 2020 18:44 Asia/Tehran
  • Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է

Երեկ գիշեր Երևանից ժամանած դիմակավորված ոստիկանական ուժեր օպերացիա են իրականացրել Քաջարան քաղաքում, ինչի արդյունքում բերման են ենթարկել 3 անձանց` չներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Բաժանմունքում արդեն ձերբակալվածների հանդեպ բռնի ուժ է գործադրվել:

Այս պահին Կապանի ոստիկանության մոտ բավական լարված իրավիճակ է. հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` ձերբակալվածների հարազատները և թույլ չեն տալիս բերման ենթարկվածներին տեղափոխել Երևան, քանի որ Ոստիկանությունն էլ հրաժարվում է ներկայացնել ձերբակալման հիմքերը:

Lurer.com

 

Պիտակ

Մեկնաբանություններ