Հունիս 01, 2020 18:39 Asia/Tehran
  • Հայկաստանն ու Հնդկաստաննը սպառազինական պայմանագիր են ստորագրել

2020 թվականի մարտի 1-ին Հնդկաստանը Հայաստանի հետ կնքեց 40 միլիոն դոլար արժողությամբ սպառազինական պայմանագիր՝ հայկական բանակի համար չորս ռադարային համակարգեր կառուցելու համար:

Երկուշաբթի օրը cacianalyst.org վերլուծական կայքը գրել է, որ Հնդկաստանի և Հայաստանի սպառազինական համաձայնագիրը կարող է թուլացնել Նյու Դելիի հարաբերությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Հայաստանը մեծապես ապավինում է իր վաղեմի անվտանգության գործընկեր Ռուսաստանին, որն ամեն տարի մեծ քանակությամբ ռազմական օգնություն է տրամադրում Երևանին: Այնուամենայնիվ, Հայաստանը փնտրում է անվտանգության այլընտրանքային գործընկերներ ՝ իր ռազմական գնումները դիվերսիֆիկացնելու համար:

Կայքը գրել է, որ չնայած Հնդկաստանից զենքի գնումը ձեռնտու է Հայաստանին,ս ակայն դա կարող է վանսել Երևան-Մոսկվա հարաբերություններին:

Փորձագետների մի մասը համոզված է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի աշխարհաքաղաքական սերտ հարաբերությունները վնասել են այդ երկրի միջազգային դիրքերը  և թուլացրել է ինքնիշխանությունը: Այնուամենայնիվ, Հնդկաստանի աճող տնտեսական հզորության հետ սերտ կապեր հաստատելու ջանքերը Հայաստանի համար տրամաբանական ընտրություն են թվում, նույնիսկ Մոսկվայի հետ լարվածության գնով:

Մեկնաբանություններ