Հունիս 01, 2020 19:38 Asia/Tehran
  • Այսօրվանից Իրանի քաղաքացիները կրկին իրավունք ունեն առանց վիզայի ձեւակերպման մուտք գործել Հայաստան

2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, եւ 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչեւ 2020թ․ հունիսի 13-ը, հետեւաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի եւ ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ