Հունիս 03, 2020 13:08 Asia/Tehran
  • ՀՀ-ում գրանցել է կորոնավիրուսի 515 նոր դեպք և 12 մահ

Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք, 12 մահ և 27 առողջացած։

verelq.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ