Հունիս 05, 2020 10:45 Asia/Tehran
  • 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում

Հայաստանը շարունակում է «ռեկորդներ» գրանցել տարածաշրջանում մեկ միլիոն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, որն օրեցօր աճում է զգալի տեմպերով:

Ինչպես երևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հունիսի 4-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3787, մինչդեռ նախօրեին՝ 3552, իսկ հունիսի 2-ին՝ 3378:

Տարածաշրջանի մյուս երկրներում այս տվյալը ոչ միայն համեմատաբար ավելի ցածր է, այլև նվազում է: Իրանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման տվյալն հունիսի 4-ին կազմել է 1878, որը նույնիսկ նվազել է նախորդ օրվա ցուցանիշից (1915): Նախորդ օրվա համեմատ այս ցուցանիշի նվազում է գրանցվել նաև մյուս երկրներում.  Թուրքիայում 1975-ից հասնել է 1965-ի, Ադրբեջանում 618-ից հասել է 586-ի, Վրաստանում՝ 201-ից 200-ի:

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշն հունիսի 4-ին բարձրացել է նաև Ռուսաստանում՝ 2962-ից հասնելով 3023-ի:   

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (59) մեր երկիրը շարունակում է երկրորդը լինել Իրանից հետո (96): Հայաստանին հաջորդում են Թուրքիան (55), Ռուսաստանը (37), Ադրբեջանը (8), Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին կորոնավիրուսով վարակման ռեկորդային 697 դեպք, մահվան՝ 15, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի, մահվան դեպքերինը՝ 244-ի:

Tert.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ