Հուլիս 02, 2020 09:41 Asia/Tehran
  • Նախագահը չի ստորագրի ՍԴ մասին օրենքում փոփոխությունները

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու: Այս մասին նա տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Հունիսի 30-ին ընդունված օրենքների փաթեթով, մասնավորապես, սահմանադրական հանրաքվեն չեղարկելու հիմքեր էին ստեղծվում, իսկ ՍԴ դատավոր առաջարկելու հերթականությունը փոխվում էր՝ առաջին առաջադրման լիազորությունը կառավարությանը տրամադրելով։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Մայր օրենքին, ապա նախագահը 5 օրում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Panarmenian.net

 

Պիտակ

Մեկնաբանություններ