ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաները սպառնում են Հայաստանի անվտանգությանը
Հայաստանի փաստաբանների ասոցիացիայի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը Facebook- ում արած գրառման մեջ հայտարարել է, որ ինքն ու մի շարք այլ փաստաբաններ, նախատեսում են Գլխավոր դատախազությանը հայց ներկայացնել՝ կապված Հայաստանում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների կասկածելի գործունեության հետ:
«Այս լաբորատորիաները սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար, և նդրանց գործունեությունը լուրջ հիվանդությունների առաջացման վտանգ է ներկայացնում», - ասել է նա ՝ վկայակոչելով արտերկրում գտնվող հայրենակիցներից ստացած նամակը:
«Ըստ իմ ստացած տեղեկության ՝ այս լաբորատորիաները, իբրև թե կատարում են գենետիկական հետազոտություններ, սակայն իրականում դրանց հիմնական ուշադրությունը սևեռված է տարատեսակ վարակիչ պաթոգենների արտադրության վրա», - ասել է Կոչուբաևնը «Հայաստանի ձայն» ռադիոալիքին տված հարցազրուցյում:
Ամերիկյան լաբորատորիաները, որտեղ աշխատում են հայ մասնագետներ, ՀՀ-ում գործում են արդեն 12 տարի, կառավարության լիցենզիայի հիման վրա:
Ավելի վաղ, Ռուսաստանը հանդես էր եկել այդ լաբորատորիաների գործունեության դեմ ուղղված հայտարարությամբ, նշելով, որ դրանք կենաբանական սպառնալիք են ներկայացնում:
Ի պատասխան, Երևանը հայտարարեց, որ չնայած լաբորատրիաները հիմնվել են ամերիկացիների կողմից, սակայն դրանք պատկանում են Հայաստանին և որևէ սպառնալիք չեն ներկայացնում երկրի անվտանգության համար:
Ամերիկացիները մերժել են ռուս մասնագետների՝ լաբորատորիաներ այցելելու մասին առաջարկը, իսկ Երևանը հայտարարել է, որ նման այցերը կարող են լինել սահմանափակ քանակությամբ և հատուկ վերահսկողության պայմաններում: