Հուլիս 10, 2020 09:43 Asia/Tehran
  • Արմենպրեսը խեղաթյուրել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը

Արմենպրես լրատվական գործակալությունը խեղաթյուրված կերպով է ներկայացրել վերջերս Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու կապակցությամբ Իրանի մտահոգությունների վերաբերյալ Երևանում ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիի հայտարարությունը:

Հարցազրույցում, Զոհուրին  ասել է. «Իրանը չի ձգտում խնդիրներ ստեղծել հարևանների հետ, բայց Իսրայելը միշտ փորձել է խափանել հարևանների հետ Իրանի լավ հարաբերությունները»:

Նա հավելել է. «Հայ պաշտոնյաների հետ մեր հանդիպումներում, մենք մշտապես նրանց ենք փոխանցել մեր մտահոգությունները՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու Երևանի որոշման կապակցությամբ: Մենք լավ հարաբերություններ ունենք մեր հարևանների հետ և չենք ցանկանում վնասել դրանց»:

Սակայն հայկական Արմենպրես լրատվական գործակալությունն այնդրադառնալով Զոհուրիի հարցազրույցին, վերջինիս  հայտարարությունները ներկայացրել է այնպես, որ ստացվում է, թե  Իրանը հարգում է Թել Ավիվում դեսպանատուն բացելու Երևանի որոշումը և այդ կապակցությամբ որևէ խնդիր չունի:

Ավելի վաղ, Իրանի կառավարությունը բացասաբար էր անդրադարձել Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացմանը  և նախազգուշացրել Թեհրան-Երևան հարաբերությունների վրա  որոշման բացասական ազդեցության կապակցությամբ:

 

 

Մեկնաբանություններ