Հուլիս 10, 2020 19:18 Asia/Tehran
  • Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի

Ներկայացնում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի մեկնաբանությունը` ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի.

«Մեր երկրի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում ներկայացվել է: Իսրայելը միշտ փորձում է մեր հարևանների հետ լավագոյն հարաբերություններում խնդիրներ և տարաձայնություններ առաջացնել, և մենք այս վերաբերմունքի նկատմամբ զգայուն ենք: Իսրայելը փորձում է վնասել մեր հարևանների հետ մեր լավ հարաբերությունները: Հայաստանյան մեր բարեկամները վստահեցնում են, որ հոգ կտանեն, որպեսզի այս հարցը չազդի մեր հարաբերությունների վրա, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց այդ վստահեցմանը: Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները վնասվեն և ակնկալում ենք, որ մեր մտահոգություններն ուշադրության  կարժանանան»։

Armenpress.am

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ