Հուլիս 11, 2020 09:21 Asia/Tehran
  • Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ. «Ժամանակ»

Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նրա հետ հեռավար շփումից առաջ զգուշացվել են, որ իրեն քաղաքական բնույթի հարցեր չտան:

Մասնավորապես զգուշացվել է, որ նրան հարցեր չտան քաղաքականություն վերադառնալու հնարավորության, կուսակցություն ստեղծելու, որևէ կուսակցության անդամակցելու, գործող իշխանության դեմ քաղաքական պայքարը ղեկավարելու մասով:

Քոչարյանի կողմնակիցներին սա մի քիչ տարօրինակ է թվացել, որովհետև նրանք սպասում էին, որ այդ զրույցը պետք է նվիրված լինի քաղաքական պայքարի կազմակերպմանը և դրանում իր ստանձնելիք դերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ