Հուլիս 11, 2020 14:28 Asia/Tehran
  • «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

​​​​​​​«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին Zoom-ով հանդիպում է ունեցել իր աջակիցների ու համակիրների հետ և ըստ էության ազդարարել քաղաքական ակտիվ հայտի մասին։

«Պետք է փորձենք այս թիմով շարժում ձևավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների»,- ասել է նա իր համակիրներին ու հավելել․ «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, և ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։

Քննարկվել են հարցեր ներքին և արտաքին քաղաքականությունից, արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչև անձնական։ «Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում»,- ասել է նա ու խոստացել այդ մասին առաջիկայում խոսել»,-գրում է թերթը:

 

tert.am

Պիտակ

Մեկնաբանություններ