Հուլիս 12, 2020 12:07 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 577 նոր դեպք․ ապաքինվել է 214, մահացել 6 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11589 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 134988 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 565 (ավելացել է ևս 6-ով) դեպք: 

Մեկնաբանություններ