Օգոստոս 04, 2020 17:51 Asia/Tehran
  • Ընդդիմադիր. Նիկոլ Փաշինյանի օրոք Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները իշխանության եկան

Նիկոլ Փաշինյանի օրոք Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները իշխանության եկան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որտեղ նա նշել է, որ նման կազմակերպություններ են հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք:

Շարմազանովը նշել է, որ այդ տարիներին այդ կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարական պորտֆելներ չեն ունեցել: «Սորոսականները որեւէ որոշում չեն կայացրել պետական քաղաքականության իրականացման մասով: Նրանք որեւէ որոշում չեն կայացրել: Նրանք իշխանության մաս չեն եղել»,-նշեց Շարմազանովը:

 

news.am

Մեկնաբանություններ