Օգոստոս 04, 2020 18:50 Asia/Tehran

Հայաստանցի արվեստագետ Թադեոս Մեսրոպյանը Իրանի պատմության նկատմամբ ունեցած իր խորը հետաքրքրության պատճառով, նբկարում է Իրանի զբոսաշրջային վայրերն ու ուխտավայրերը:

Հայաստանցի գեղանկարիչ Թադեոս Մեսրոպյանը 1974թ. ավարտել է Հայաստանի արվեստի համալսարանը և որպես գեղանկարիչ իր աշխատանքն սկսել է Երևանում: 

Այս արվեստագետի հետաքրքրությունը բնությունն ու պատմական կառույցներն են  հատկապես իրանական բնությունն ու պատմական կոթողները, որոնք նա պատկերել է ջրաներկով, նկարչական մատիտով ու յուղաներկով: 

Երևանում Իրան պրես գործակալությանը տված հարցազրուցում, Թադեոս Մեսրոպյանն ասել է.«Շատ երկրներ եմ ճամփորդել, սակայն այդ ուղևորություններից ոչ մեկը Իրանի նման իմ վր աչի ազդել»:

Արվեստագետը հավելել է.«Անցած տարի ամռանն այցելել եմ Իրաին Սպահան, Թեհրան, Ղոմ, Յազդ և Շիրազ քաղաքներ»:

Նր ախոսքերով. «Ինձ տպավորել էին հատկապես Սպահանի շքեղությունն ու գեղեցկությունը,  սուրբ Ֆաթիմայի սրբավայր դամբարանի հոգևոր մթնոլորտը, Շիրազում Հաֆեզի դամբարանի իմաստալից խաղաղությունը, ինչը պատճառ դարձավ, որ պատկերեմ այդ վայրերը»:

Հայ գեղանկարիչն ասել է.«Իրան կատարած այցի ընթացքում ծանոթացա իրանական հարուստ մշակույթի ու քաղաքակրթության հետ: Իրանի ժողովուրդը  դարերի ընթացքում լավագույնս պահպանել է իր մշակույթը և քաղաքակրթությունը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ