Օգոստոս 05, 2020 12:49 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է, մահվան դեպքերինը՝ 998

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 586-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 770 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ըահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 998-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 850, փաստացի բուժվողներինը՝ 7738 (մեկ օրում նվազել է 192-ով): Մեկ օրում թեստավորվել է 1848 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 170 012 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ