Օգոստոս 09, 2020 19:16 Asia/Tehran
  • «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և հեղափոխական իշխանությունների «ջրերն» այնուամենայնիվ մի առվով չեն հոսում։

Նիկոլ Փաշինյանի կողմից «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը փակելուց հետո, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր նաև Ռ․ Վարդանյանը, գործարարի և իշխանությունների միջև առաջացած անջրպետն այնքան է խորացել, որ կարծես թե Վարդանյանը որոշել է Հայաստանում դադարեցնել բիզնես գործունեությունը։

Պարզվում է, մոտ մեկ տարի առաջ «ԱմերիաԲանկի» Վազգեն Սարգսյան 2 հասցեում տեղակայված գլխամասային շենքը, որը մոդեռն վերանորգման էր ենթարկել մի քանի տարի առաջ, վաճառվել է Արարատի պահածոների գործարանի սեփականատիրոջը, որը ունի նաև վարկային կազմակերպություն, և այժմ Բանկն այն վարձակալությամբ է օգտագործում։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել Ամերիաբանկի տնօրենների խորհրդի կազմից։ Ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ նա ցանկանում է հնարավորինս ստվերում մնալ։ Ի դեպ, տնօրենների նոր կազմը հետևյալ տեսքն ունի․ խորհրդի նախագահ`Անդրեյ Մկրտչյան, անդամներ՝ Ռոբերտ ֆոն Ռեկովսկի, Ֆիլիպ Լինչ, Ռիչարդ Օգդոն, Լինդսի Ֆորբս, Տիգրան Դավթյան, Կախաբեր Կիկնավելիձե»,-գրում է թերթը։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ