Օգոստոս 11, 2020 08:10 Asia/Tehran
  • Հայաստանի հրեական համայնքը պատասխանել է Գուտի սադրանքներին

Հրեական համայնքը կարծում է, որ լրագրող Արյե Գուտը հերթական անգամ փորձել է սրել Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները։

Հայաստանի հրեական համայնքը հայտնում է, որ Երևանում Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանը չի պղծվել։

«Մեզ հայտնի է դարձել սկանդալային «լրագրող» Արյե Գուտի հերթական զրպարտության մասին։ Նա կոպտորեն օգտագործել է ֆոտոշոպն ու պղծված ձևով ներկայացրել Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանը, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Այդ ակցիայի իրական պատճառն ակնհայտ է՝ սեպ խրել մեր ժողովուրդների միջև», - նշված է Sputnik Արմենիային տրամադրած հաղորդագրության մեջ։

Հրեական համայնքում կարծում են, որ Բաքվում ծնված իսրայելցի լրագրող Արյե Գուտը հերթական անգամ փորձել է սրել Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները։ Համայնքի ներկայացուցիչները հուսով են, որ սադրանքը պատշաճ իրավական գնահատականի կարժանանա ինչպես Իսրայելում, այնպես էլ Հրեական համաշխարհային վեհաժողովում ու Եվրասիական համաժողովում։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ