Օգոստոս 12, 2020 10:13 Asia/Tehran
  • Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժն զգացել են նաև Հայատանում

Թուրքիա-Իրան սահմանին օգոստոսի 12-ին` ժամը 03։29-ին (Երևանի ժամանանով) գրանցված երկրաշարժի ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում։

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իգդիրից 12կմ հարավ-արևելք, Երևանից 48կմ հարավ-արևմուտք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.4 մագնիտուդ (նախնական տվյալով` 6 բալ), օջախը` 2կմ խորությամբ։

Ցնցումներն զգալու մասին սոցիալական ցանցերում նշումներ են կատարել Երևանի, Արտաշատի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Եղվարդի, այլ քաղաքների բնակիչները։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հնարավոր էպիկենտրոն է նշում ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դեռ տեղեկություն չի հաղորդում։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ