Օգոստոս 12, 2020 17:54 Asia/Tehran
  • Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը

ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային մեկնաբանել են թուրք–ադրբեջանական զորավարժությունների երկարացումը և նշել, որ ռազմադիվանագիտական առումով Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայությունը զորավարժությունները մտահոգիչ են դարձնում։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժության մասին Sputnik Արմենիայի հարցին այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի  մարտական պատրաստության բաղադրիչից պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,–ասաց Ստեփանյանը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել են, որ օգոստոսի 12-ին Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մարտական հրաձգության համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունների շրջանակում թուրքական ռազմական պատվիրակությունը ընդլայնված կազմով կհետևի զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Մեկնաբանություններ