Սեպտեմբեր 19, 2020 09:30 Asia/Tehran
  • Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Вести Израиль կայքը հայտնում է, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվել Իսրայելի ԱԳՆ-ի «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը:

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը իր ելույթում խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ դեսպանատունը աշխատանքը սկսում է հրեական օրացույցով Նոր տարվա տոնին ընդառաջ: Օգտվելով առիթից նա շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին Ռոշ-Հաշանայի առիթով՝ Իսրայելին մաղթելով խաղաղություն և բարգավաճում, իսկ երկրի բնակիչներին՝ առողջություն և հաջողություններ:

Իցհակ Կարմել-Կագանը իր հերթին Իսրայելի անունից ողջունել է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման առիթով՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, իսկ բաց և կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա լուծել ցանկացած խնդիր, եթե ապագայում դրանք առաջանան:
Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ աջակցությամբ մի կողմից ԱՄԷ֊ ի և Բահրեյնի և մյուս կողմից Իսրայելի միջև սկսել է հաշտության գործընթացը , ինչը ապացուցում է, որ Թել Ավիվը փորձում է իրականություն դարձնել իր մեծ նախագիծը տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու և զավթիչ քաղաքականությունը շարունակելու նպատակով, դա այն դեպքում երբ ՄԱԿ֊ ը դատապարտել է Իսրայելի ծավալապաշտական նախագծերը։

Պիտակ

Մեկնաբանություններ