Սեպտեմբեր 19, 2020 21:13 Asia/Tehran
  • Թուրալ Գյանջալիև. Մենք պատրաստ ենք մեր հայ հարևանների հետ միասին ապրել Ղարաբաղում

Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը՝ ծավալուն հարցազրույց է տվել մոլդովական «Locals.md» հրատարակությանը:

Իր հարցազրույցում Թուրալ Գյանջալիևը պատմել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների և հետևանքների մասին: Նշելով, որ հավատում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, Թուրալ Գյանջալիևը ընդգծել է, որ նոր պատերազմը կարող է ավելի լուրջ ավերածությունների բերել տարածաշրջանում, «և ես կարծում եմ, որ մեզնից ոչ ոք դա չի ցանկանում»:

Հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ են արդյոք էթիկական զտումներ վերապրած ադրբեջանցիները հայերի հետ կողք կողքի ապրել, քայլել նույն փողոցներով, սրճարանում նստել նույն սեղանի շուրջ, Թ.Գյանջալիևը պատասխանել է հետևյալը. «Նախկինում ադրբեջանցիները շատ են տառապել՝ էթնիկական զտումներից և զանգվածային սպանություններից:

Այսօր մեր համայնքը կազմում է ավելի քան 80,000 մարդ, և մենք վտարվել ենք մեր հայրենի հողից՝ հայկական ռազմական ագրեսիայի և օկուպացիոն քաղաքականության արդյունքում: Բայց մենք պատրաստ ենք մեր հայ հարևանների հետ միասին ապրել Ղարաբաղում, ինչպես որ ապրում էինք պատերազմից առաջ:

Պետք է խոստովանել, որ այս իրավիճակից տուժում են ոչ միայն ադրբեջանցիները, այլև Ղարաբաղի հայերը: Լեռնային Ղարաբաղի օկուպացիոն վարչակարգը փորձում է օգտագործել՝ այդ վարչակարգի իրավախախտումների զոհ դարձած տեղի հայերին: Այս հակամարտությունը միայն մեկ լուծում ունի. Ադրբեջանի Հանրապետության սահմաններում՝ Ղարաբաղում մեր երկու համայնքների խաղաղ գոյակցության վերականգնում: Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվութուն է կրում՝ մեր երկու համայնքների ներդաշնակության և խաղաղ գոյակցության խախտման համար»:

Հարցազրույցի ամբողջական տեքստի հետ կարելի է ծանոթանալ Armenia.Az կայքի ռուսական տարբերակում:

ARMENIA.AZ

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Մեկնաբանություններ