Սեպտեմբեր 19, 2020 21:33 Asia/Tehran
  • Դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով». Խաչիկ Ասրյանը` վարչապետ Փաշինյանի մասին

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող «Միասնական Հայաստան» ազգային շարժման՝ իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց:

Հանրահավաքի կազմակերպիչ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքին հրավիրել են  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև փետրվարի 20-ին իրենք նրան ներկայացրել էին 10 քաղաքական պահանջ, որոնք վերաբերում էին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին, և հավաքն էլ վերաբերում է հենց այդ պահանջներին:

 «Ինչո՞ւ ենք հրավիրել վարչապետին, որպեսզի նա այսօր մասնակցեր այստեղ և հերոս հայ ժողովրդի առաջ պատասխաներ իրեն ուղղված 10 պահանջներին և իմ կողմից նրան տրված հարցերին: Ցավում եմ, որ Փաշինյան Նիկոլն այսօր այստեղ չէ: Ինչո՞ւ, որովհետև ես համարում եմ, որ նա այսօր այստեղ չի ներկայացել իր վախի արդյունքում»,- ասաց նա:

Նա դիմեց Փաշինյանին` ասելով, որ եթե գլխիդ գլխարկ է դնում` վրան գրված` «դուխով», կարծում է «դուխով տղա՞ է»: 

«Նախ դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով»: Ինչու՞ այսօր չես եկել այստեղ` հրապարակ, մեր հայ ժողովրդի ներկայացուցիչներին ներկայացնելու քեզ ուղղված 10 պահանջների պատասխանները»,- ասաց Ասրյանը:

lurer.com

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ