Սեպտեմբեր 20, 2020 08:28 Asia/Tehran
  • Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Ալիեւը:

Ալիեւը նշել է, որ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին»: «Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից»,- ասել է նա:

Միաժամանակ, ըստ Ադրբեջանի նախագահի, «քննարկումներին մասնակցելը հանուն տեսանելիության, ըստ էության, տեսանելիություն էլ կլինի»:

Նրա տեսակետից՝ Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: «Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»,- հավելել է Ալիեւը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ