Սեպտեմբեր 21, 2020 18:12 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը կասկածներ ունի, որ Հայաստանը նոր պատերազմի է պատրաստվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ըստ իրենց տեղեկությունների, ղարաբաղյան հակամարտության շփման գծում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»ը՝ վկայակոչելով Ալիևի հարցազրույցը ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին։ Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ալիևը հայտարարել է, որ 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները Երևանի սադրանքի հետևանք են:

Ըստ նրա, սահմանին հուլիսյան բախումների պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր պարզել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների արձագանքը։

 «Որովհետև նրանք (հայերը) պատրաստվում են նոր մեծ պատերազմի։ Մենք օպերատիվ հետախուզական տվյալներ ունենք։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Մեր հատուկ ծառայությունները շատ արդյունավետ են աշխատում։ Կարող եմ ասել այսքանը, ոչ ավելին»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ