Սեպտեմբեր 26, 2020 10:57 Asia/Tehran
  • ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չգնալ Լեռնային Ղարաբաղ. հայտարարություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել և զգուշություն ցուցաբերել ՝ կապված վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության սրացման հետ:

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել շփման գծի տարածքներ ուղևորվելուց, չգնալ Լեռնային Ղարաբաղ:

Դեսպանատունը նաև հորդորել է հետևել լրահոսին՝ նշելով, որ դեսպանատունը շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացմանը և, անհրաժեշտության դեպքում, հավելյալ կտեղեկացնի: Դեսպանատունը նշել է գործողություններ, որոնք պետք է անեն ԱՄՆ քաղաքացիները՝ խուսափել մարդկային կուտակումներից, ցույցերից, հայտնել հարազատներին և ընկերներին անվտանգ լինելու մասին և այլն:

armlur.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ