Սեպտեմբեր 27, 2020 08:43 Asia/Tehran

Ադրբեջանի Ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Հայաստանը հերթական անգամ հարձակման թիրախ է դարձրել Ադրբեջանի ուժերի դիրքերը և բնակելի շրջանները»:

 

ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ շփման գծում

Սեպտեմբեր 27, 2020 19:48 

Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:

Այս մասին ասված  է Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայայի հայտարարությունում, որը հրապարակվել է կիրակի` Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ եպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

tert.am

 

************

ՊԲ-ն խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ և ՀՄՄ. ԱՀ ՊՆ նախարարի տեղակալՍեպտեմբեր 27, 2020 18:36 

Ադրբեջանի Հանրապետության հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման Արցախի հարավային, հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով»,- ասաց Գրիգորյանը:

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

«Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ»,-ասաց Գրիգորյանը:

https://armenpress.am

*************

Մնացականյանն Էստոնիայի, Կիպրոսի և ԵՄ իր գործընկերներին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակըՍեպտեմբեր

27, 2020 17:43

 ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները»,- գրել է Նաղդալյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

https://armenpress.am

 

**************

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ԼՂ-ում ռազմական գործողությունները. ԵԽ պատգամավորՍեպտեմբեր

27, 2020 17:38

Asia/TehranԱդրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ԼՂ-ում ռազմական գործողությունները. ԵԽ պատգամավո

: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միքայել Գալերը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գալերը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Որոշում էր կայացվել, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Անհրաժեշտ է կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմի վերսկսումը: Երկու կողմերից էլ մարդիկ կտուժեն»,- գրել է Գալերը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

************

Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացվելՍեպտեմբեր

27, 2020 17:33

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը:

Նշվում է, որ փոխգնդապետը Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովն է, ծնված 1980 թվականին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

https://armenpress.am

 

************

Իրանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

 

Իրանի արտգործնախարարության խոսնակը կողմերին ինքնազսպվածության կոչ անելով, հորդորել է անհապաղ դադարեցնել բախումները և սկսել բանակցությունները։

Սաիդ Խաթիբզադեն նշել է." ԻԻՀ մոտիկից և մտահոգությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներին"։Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բոլոր հնարավորություներով նպաստել հրադադարի հաստատմանը և բանակցությունների վերսկսմանը։

 

*******************************

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ  Ադրբեջանի բանակը  Ղարաբաղի ուղղությամբ հարձակում է սկսել:

«Հայկական ուժերը հաջողությամբ դիմակայում են  հարձակմանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակը կարողացել է  հաջողությամբ վերահսկել իրավիճակը»,նշել է ՀՀ վարչապետը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ուժերը Ղարաբաղի ուղղությամբ սկսել են  օդային և հրթիռային հարձակում»:

«Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են», - հայտնել է նա:

Իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք:

*******************************

Ադրբեջանի նախագահ. Հայաստանի ռազմական սադրանքը նախապես ծրագրված էր, Երևանը վաղուց էր դրան պատրաստվում

Սեպտեմբեր 27, 2020 14:52 Asia/Tehran

Շփման գծի տարբեր ուղղություններով Հայաստանի Զինված ուժերի ձեռնարկած հարձակումը կրում էր ծրագրված բնույթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի՝ կիրակի կայացած նիստում:

«Հայաստանը շարունակում է Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիան: Սա ծրագրված սադրանք էր, նրանք վաղուց էին պատրաստվում դրան», - ասել է Իլհամ Ալիևը, հաղորդում է Armenia.Az-ը:

Նախագահը հավելել է, որ ներկայումս Ադրբեջանի Զինված ուժերը հաջողությամբ իրականացնում են լայնածավալ հակահարձակում: 

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ հակագրոհի արդյունքում Ադրբեջանը մի շարք գյուղեր է օկուպացիայից ազատագրել:

Նախագահն ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է հաջող հակագրոհի առթիվ:

ARMENIA.AZ

****************************

Մեր կողմից մի 4-5 դիրքի կորուստ կա թեթեւակի, բնակավայր չենք կորցրել. Սամվել Բաբայան

Սեպտեմբեր 27, 2020 14:02 Asia/Tehran

Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի մի շարք տեղերում, եւ Հադրութում, որտեղ որ հրետակոծություն կա, մարդկանց տարհանել են:

Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂ-ի(Արցախի Հանրապետության) Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Հադրութի շրջկենտրոնն են հրետակոծել, հրետակոծել են Թալիշ, Մարտակերտ, Մարտունի, ամեն ինչ արվում է, որ քաղաքացիական ժողովուրդը չտուժեն»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե արդյոք հայկական կողմն ունի դիրքերի կորուստ, Բաբայանն ասաց, որ ունենք 4-5 դիրքի կորուստ:

«Մեր կողմից մի 4-5 դիրքի կորուստ կա թեթեւակի, բնակավայր չենք կորցրել: Ամեն ինչ լավ է լինելու: Կոչ եմ անում մեր ժողովրդին հանգստություն եւ օպերատիվ մոբիլիզացիա, որ թույլ չտանք տարածվի այս պատերազմը, կարճ, շուտ կազմակերպված հաղթենք»,-ասաց նա:

News.am

*****************************

Լավրովն ու Մնացականյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

Սեպտեմբեր 27, 2020 13:52 Asia/Tehran

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների եւ վիրավորների մասին տեղեկատվության կապակցությամբ: «Ընդգծվել է անհապաղ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի նախաձեռնել միջնորդական ջանքեր, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը»:

Առաջիկայում կկայանա Ադրբեջանի ԱԳՆ Դ.Ա.Բայրամովի հետ զրույցը, նշված է հաղորդագրության մեջ:

****************************

Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 27, 2020 13:51 Asia/Tehran

 ԲԵՌՆԵԼ

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտերը շարունակվում են։

«Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

 

***********************************

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Սեպտեմբեր 27, 2020 11:45 Asia/Tehran

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

***********

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային հանրության կոչ է արել կանխել ԼՂ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան

Սեպտեմբեր 27, 2020 11:35 Asia/Tehran

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ԼՂ-ի (Արցախ) քաղաքացիական բնակավայրերն Ադրբեջանի կողմից ռազմաօդային և հրետանային հրետակոծության վերաբերյալ՝ միջազգային հանրությանը կոչ անելով ուղղել բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնության կանխմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հայտարարության մեջ ասված է. ««Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև ԼՂ-ի (Արցախ)   Պաշտպանության բանակի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Մեծածավալ խախտումներ և վնասներ են պատճառվել քաղաքացիական բնակչությանը: Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը»:

Armenpress.am

*****************************

Ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ԱԳՆ

Սեպտեմբեր 27, 2020 11:02 Asia/Tehran

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տարածած հայտարարության մեջ:

«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան ԼՂ-ի (Արցախի Հանրապետության)  նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու  ԼՂ-ի (Արցախի )  բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի VERELQ-ը հայտել էր, որ հակառահորդը   ԼՂ-ի (Արցախ)     ուղղությամբ հարձակում է սկսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ "Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն", - գրել է նա։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:

ԼՂ-ի (Արցախ )    նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը», - նշում է նա:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է. «Հակառակորդը ԼՂ-ի (Արցախ)   ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»:

Verelq.am

**********************

 

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց

Սեպտեմբեր 27, 2020 10:31 Asia/Tehran

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին», - գրել է նա։

Armenpress.am

*******************

Տավուշի մարզպետը հայտնում է, որ սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն է

Սեպտեմբեր 27, 2020 10:22 Asia/Tehran

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Սիրելի տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:

Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:

Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին»,- գրել է Չոբանյանը:

Տավուշի մարզպետը խնդրում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զգոն լինել. խուճապի չմատնվել:

« Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը: Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»,-գրել է Չոբանյանը:https://armenpress.am/arm/news/1028943.html

********************

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն. Ոչնչացվել է հակառակորդի 12 միավոր զենիթահրթիռային համակարգ

Սեպտեմբեր 27, 2020 10:18 Asia/Tehran

Հայաստանի զինված ուժերի մարտական ակտիվությունը կանխելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ադրբեջանական բանակի հրամանատարությունը մեր զորքերի՝ ամբողջ ռազմաճակատի երկայնքով հակահարձակողական գործողություն սկսելու որոշում է ընդունել:

Այս մասին հայտնում է Armenia.Az- ը՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը:

Անձնակազմը և տանկային ստորաբաժանումները, հրթիռահրետանային զորքերի, ճակատային ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) աջակցությամբ, հայտնաբերելով առաջնագծում և հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող Հայաստանի զինված ուժերի մեծ թվով կենդանի ուժ, ռազմական օբյեկտներ և ռազմական տեխնիկա, ոչնչացնում են դրանք:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ տարբեր ուղղություններով ոչնչացվել է՝ Հայաստանի ՀՕՊ ստորաբաժանումների 12 միավոր «ՕՍԱ» զենիթահրթիռային համակարգ: Թերթերի ուղղությամբ խոցվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) մարտական ուղղաթիռ, անձնակազմի անդամները ողջ են:

Մեր զորքերի կայծակնային հակահարձակողական գործողությունը շարունակվում է:

***************************

Ամուր կանգենք մեր պետության, բանակի թիկունքին՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում. ՀՀ վարչապետի կոչը

Սեպտեմբեր 27, 2020 09:27 Asia/Tehran

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է հղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը:

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն,

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։

Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։

Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ վարչապետը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են։

*****************************************

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Սեպտեմբեր 27, 2020 09:21 Asia/Tehran

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»։

Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

https://news.am/arm/news/604237.html

***********************

ՀՀ-ն ԼՂ-ի (Արցախ) ուղղությամբ Ադրբեջանի սկսած օդային և հրթիռային հարձակման մասին տեղեկացրել է ԵԱՀԿ-ին

Սեպտեմբեր 27, 2020 09:13 Asia/Tehran

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը   ԼՂ-ի  (Արցախ)   ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Ստեփանյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio

************

Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը. Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Կասպրշիկի հետ

Սեպտեմբեր 27, 2020 09:10 Asia/Tehran

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:

**********

***************

Հայաստանը հայտարարում է ադրբեջանական երկու ուղղաթիռ ու 3 ԱԹՍ խոցելու մասին

Սեպտեմբեր 27, 2020 08:56 Asia/Tehran

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեղեկատվություն է հրապարակել կիրակի առավոտյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած հարձակման արդյունքում հակառակորդի կորուստների վերաբերյալ։

«Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը:

 ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշել է , նաև, որտեղի ունեցածի պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է:

 ԼՂ-ի (Արցախ) հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: «Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է  ԼՂ-ի  (Արցախ)  նախագահի մամուլի քարտուղարը Վահրամ Պողոսյանը։

Armenpress.am

Իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք:
 

Պիտակ

Մեկնաբանություններ