Սեպտեմբեր 28, 2020 08:45 Asia/Tehran
  • Սոցցանցերում հայտնվել են ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում զոհված սիրիացի վարձկանների տվյալները

Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջան ժամանած ու ԼՂ-ի (Արցախ) պաշտպանության բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների անուններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ այդ կազմակերպության տվյալների՝ սպանվել է մոտ 80 գրոհային։

Սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են հասել Թուրքիայի տարածքով։ Ստորև բերված է կորուստների ցանկը

1  «Աշ-Շարքիա»-ի բանակը 19 զինյալ է կորցրել

2  «Ալ Համզաթ» դիվիզիան՝ 4 գրոհային

3 51-րդ դիվիզիան 9 գրոհային է կորցրել

4 «Ջայիշ ալ Նուխբա»-ն կորցրել է 11 գրոհային

5 «Լևանտական ճակատ»-ից սպանվել է 22 գրոհային

6 «Ալ Ֆուրկան»-ի բրիգադը 32 զինյալ է կորցրել

7 «Ալ-Մութասիմ» դիվիզիան կորցրել է 6 գրոհային։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ