Սեպտեմբեր 28, 2020 09:18 Asia/Tehran

Իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք:

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դմիտրի Մեդվեդև
Սեպտեմբեր 28, 2020 15:46 Asia/Tehran

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է բոլոր հնարավորությունների` ԵԱՀԿ ՄԽ–ի և Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափի, օգտագործման անհրաժեշտությունը։

Սպուտնիկ լրատվական ծառայության հաղորդման համաձայն. Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ ղարաբաղյան խնդիրը ուժային լուծում չունի։ Այս մասին ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը գրել է «ВКонтакте» սոցցանցի իր էջում։Մեդվեդևի խոսքով` կարգավորումը հնարավոր է բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

 «ԼՂՀ հակամարտության գոտում լարվածության նոր փուլը հերթական անգամ հանգեցրեց արյունահեղության և մարդկային զոհերի։ ԼՂՀ խնդիրը չի կարելի լուծել ուժային ճանապարհով։ Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – գրել է Մեդվեդևը։

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է բոլոր հնարավորությունների` ԵԱՀԿ ՄԽ–ի և Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափի, օգտագործման անհրաժեշտությունը ԼՂՀ–ում ճգնաժամը հաղթահարելու համար։

Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան

 «Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնելու համար՝  և՛ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում համանախագահության մեխանիզմը, և՛  երկկողմ ձևաչափը` հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մոտ գործընկերներն են», – գրել է Մեդվեդևը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

******************************************

Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու Ադրբեջան–Թուրքիա դաշինքի մտադրությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ կողք-կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին, ներկայում հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար»,–նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց ՀՀ–ն։ Այնուհանդերձ, այժմ Թուրքիայի աջակցությունը բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում նրա ուղղակի ներկայությամբ:

Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:

ԱԳՆ–ն վստահեցնում է` Հայաստանն ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից։

Ադրբեջանն Արցախի ժողովրդի հետ պետք է խոսի ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

*************************************

Ադրբեջանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նախիջևանի հետ

Սեպտեմբեր 28, 2020 11:57 Asia/Tehran

Չեղյալ են հայտարարվել նաև Բաքվից դեպի Լոնդոն, Բեռլին, Դուբայ, Մոսկվա, Մինսկ նախատեսված չվերթերը։

 Ադրբեջանը դադարեցրել է Նախիջևանի ինքնավարության հետ ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունն այսօր հաղորդել են այդ երկրի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ադրբեջանի տարածքում ռազմական դրության պատճառով Հեյդար Ալիևի անվան Բաքվի օդանավակայանը ժամանակավորապես անցնում է աշխատանքի սահմանափակ ռեժիմի:Այդ շրջանակում դադարեցվել են «Ադրբեջանական ավիաուղիների» մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ նախատեսված Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ չվերթերը։Չեղյալ են հայտարարվել նաև Բաքու-Լոնդոն-Բաքու և Բաքու-Բեռլին-Բաքու չվերթերը, որոնք նախատեսված են հոկտեմբերի 1-ին և հոկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

**************************************************************

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումները շարունակվում են

Սեպտեմբեր 28, 2020 11:14 Asia/Tehran

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները շարունակվում են:

Երկուշաբթի օրը ԻՌԲՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ կողմերի միջև մարտեր են ընթանում վեց գյուղերի և մի շարք բարձունքների, այդ թվում՝ Մռավ լեռան մերձակայքում: 

Ադրբեջանը հայտարարում է, որ գրավել է վեց գյուղ:

Տեղեկացվում է նաև, որ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

****************************************

Հայկակական կողմն այս պահի դրությամբ ունի 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 28, 2020 10:48 Asia/Tehran

Ողջ գիշեր ընթացել են մարտեր` Արցախի ողջ սահմանի երկայնքով, հատկապես` հյուսիսային ու հարավային։

Ողջ գիշեր ընթացել են մարտեր` Արցախի ողջ սահմանի երկայնքով, հատկապես` հյուսիսային ու հարավային։ Հայկական կողմին հաջողվել է ունենալ որոշակի դիրքային բարելավումներ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև հայտնեց, որ հայկակական կողմն այս պահի դրությամբ ունի 200 վիրավոր։«Վաղ առավոտյան, կիրառելով հրետակնային միջոցներ այդ թվում` ծանր հրանետեր, հակառակորդը վերսկսել է հարձակվողական գործողությունները։ Մեր զինված ուժերն այս պահին վարում են ծանր մարտեր»,– ասաց Հովհաննիսյանը։

«Վիրավորները տեղափոխվել են Երևան։ Բոլորը պատշաճ բուժօգնություն են ստանում հիվանդանոցներում, այդ թվում` քաղաքացիական։ Մեր ամբողջ առողջապահական համակարգը ոտքի է հանված ու հստակ խնդիր է կատարում» ,– ասաց նա։

**************************************

 

ԼՂ հակամարտության գոտու ուղությամբ արձակված երեք հրթիռներ ընկել են Իրանի սահմանային շրջաններում

Սեպտեմբեր 28, 2020 10:20 Asia/Tehran

ԼՂ հակամարտության գոտում ուղությամբ արձակված երեք հրթիռներ ընկել են Իրանի սահմանային շրջաններում:

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոդաաֆարին քաղաքի քաղաքապետ Ալի Ամիրի Ռադը երկուշաբթի օրը ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է, որ երկու հրթիռները խոցել են գյուղատնտեսական նշանակության հողերը և բարեբախտաբար ֆինանսական և մարդկային վնաս չեն պատճառել:

Ամիրի  Ռադը հավելել է, որ  կիրակի օրը,  չպայթած ևս մեկ ռումբ է հայտնաբերվել  Խոդաաֆարին քաղաքի արոտավայրերից մեկում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

 

**************************************

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է

կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

Տեղեկացվում է նաև, որ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

 

***************************

Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ և անհապաղ հրադադար հաստատելու կոչ արել

Սեպտեմբեր 28, 2020 09:17 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարն իր հայ և ադրբեջանցի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում երկու կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններ և բանակցություններ սկսել միջազգային իրավունքի շրջանակներում:

Ադրբեջանի և Հայաստանի  միջև ռազմական բախումների վերսկսումից հետո, կիրակի օրը,  Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ:

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացկանյանի» և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի  հեռախոսազրույցներում տեղեկացել է վերջին իրավիճակի մասին և անհանգստություն հայտնել իրավիճակի կապակցությամբ: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև սկսել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

Զարիֆը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ հրադադարի ռեժիմ հաստատելու, բանակցություններ սկսելու և     խաղաղություն հաստատելու համար:

************************

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ հանդիսանալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար

Սեպտեմբեր 28, 2020 09:07 Asia/Tehran

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական բախումներին ՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ճանապարհ հարթել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար:

«Իրանի հարևանները Թեհրանի գերակայությունն են, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ  է ճանապարհ հարթել բանակցությունների համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՝ շեշտելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծմանն ուղղված բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը:

Զարիֆը հավելել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանն այժմ խաղաղության կարիք ունի»:

Կիրակի առավոտյան վերսկսվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական և ադրբեջանական ուժերի միջև բախումները. Վերջին ամիսներին միջազգային միջնորդները լուրջ ջանք չեն գործադրել դրանք կանխելու համար:

Վերլուծաբանները նշում են, որ վերջին տարիներին Բաքվին  Հայաստանի հետ պատերազմի մղելու Թուրքիայի կոչերը հասել են  վերջին տարիներին ամենաբարձր մակարդակին: Թուրք պաշտոնյաները  բազմիցս հայտարարել են, որ Անկարան կաջակցի Բաքվի որոշմանը՝ ազատագրել Լեռնային Ղարաբաղը:

Թուրքիայի այս հայատարարությունը  Ադրբեջանին դրդել է  վերսկսել պատերազմը Հայաստանի հետ:

Իսկ իսրայելական ու ռուսականզ ենքի պաշարները Ադրբեջանին կեղծ ինքնավստահություն են տվել, հիմք հանդիսանալով հայերի հետ նոր հակամարտության համար:

************************************

Որ դեպքում կկրակի հայկական ուժերի «Իսկանդերը»

Սեպտեմբեր 28, 2020 08:56 Asia/Tehran

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1 .Ավարտվեց ԼՂ-ի  (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը։ Վերջինս հաստատեց այս պահի դրությամբ մեր դիրքային կորուստների փաստը՝ ՇԱՏ ՃԻՇՏ նկատելով, որ անիմաստ է այս պահին հերթական անգամ (ինչպես 2016 թ․ ապրիլյանի դեպքում) մխրճվել այդ դիսկուրսի մեջ։

2 .Ճիշտ էր շեշտադրումը, որ լրջագույն գործոն է այս պատերազմում նաև Թուրքիան․ ակնհայտ է, որ Ադրբեջանին վստահություն ու թևեր է տալիս թուրքական ներկայությունը։

3 .Ադրբեջանն ու Թուրքիան այն աստիճանի են լարել իրավիճակը, որ անգամ եթե հենց հիմա ռազմական գործողություններն ավարտվեն՝ ադրբեջանական կողմում թողնելով 2016 թ․ ապրիլյան պատերազմում նվաճած դիրքերի քանակությամբ դիրքեր, ապա դա կնշանակի ալիևյան ամբողջ ավանտյուրայի կրախը։

4 .Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է ռազմական գործողությունները՝ երկու հիմնական ուղղությամբ՝

ա) շարքից հանել վարդենիսյան և խնձորեսկյան ճանապարհները, ապա իրականացնել դասական խիտ զրահատանկային ներխուժում (массированное бронетанковое вторжение) դեպի  ԼՂ-ի )Արցախ)  տարածք;

բ) օդային ներխուժմամբ էական վնաս հասցնել Արցախի ենթակառուցվածքներին՝ ինչպես և 1992 թ․-ին նպատակ ունենալով դատարկել երկրամասը։

5.Իրավիճակն ամբողջությամբ անկանխատեսելի է, ես բնավ չեմ բացառում, որ գործի դրվի նաև մեր «Իսկանդերը»՝ դրանից բխող անհամաչափ հետևանքներով…»:

**********************************

Սոցցանցերում հայտնվել են ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում զոհված սիրիացի վարձկանների տվյալները

Սեպտեմբեր 28, 2020 08:45 Asia/Tehran

Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջան ժամանած ու ԼՂ-ի (Արցախ) պաշտպանության բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների անուններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ այդ կազմակերպության տվյալների՝ սպանվել է մոտ 80 գրոհային։

Սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են հասել Թուրքիայի տարածքով։ Ստորև բերված է կորուստների ցանկը․

1․  «Աշ-Շարքիա»-ի բանակը 19 զինյալ է կորցրել

2․  «Ալ Համզաթ» դիվիզիան՝ 4 գրոհային

3․ 51-րդ դիվիզիան 9 գրոհային է կորցրել

4․ «Ջայիշ ալ Նուխբա»-ն կորցրել է 11 գրոհային

5․ «Լևանտական ճակատ»-ից սպանվել է 22 գրոհային

6․ «Ալ Ֆուրկան»-ի բրիգադը 32 զինյալ է կորցրել

7․ «Ալ-Մութասիմ» դիվիզիան կորցրել է 6 գրոհային։

*********************************

Ադրբեջանի խպորհրդարանը երկրում ռազմական դրություն է հայտարարել

Սեպտեմբեր 28, 2020 08:39 Asia/Tehran

Հայ-ադրբեջանականուժերի միջև սահմանային բախումներից հետո, Ադրբեջանի Հանրապետության որոշ քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն է հայտարարել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես կիրակի առավոտյան համընդհանուր զորահավաք է հայտարարել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկիրը լայնամասշտաբ պատերազմի շեմին է Հարավային Կովկասում, ինչը կունենա անկանխատեսելի հետեւանքներ:

ԼՂ  պաշտոնյաները հայտարարել են, որ կիրակի օրը ադրբեջանական ուժերի հետ բախումների ընթացքում զոհվել է 16 և վիրավորվել ավելի քան 100 մարդ::

Վերլուծաբանների կարծիքով ՝ Թուրքիան, Հայաստանի հետ հակամարտությունում Ադրբեջանին ցուցաբերած լիակատար աջակցությամբ, Բաքվի հետ ռազմական համագործակցությամբ և Երևանի դեմ հնչեցվող  հռետորաբանությամբ, կարևոր դեր է խաղացել երկու երկրների միջև պատերազմի բռնկհման հարցում:

Այս հարցում չի կարելի անտեսել նաև Իսրայելի դերը, որը մի կողմից հարաբերոթյուններ է հաստատում Հայաստանի հետ, մյուս կողմից՝ զենք վաճառում Ադրբեջանին: Որոշ տեղեկությունների համաձայն, սույն թվականի հուլիսին ՀՀ Տավուրշի մարզի սահամանային տարածքներում հայկական ու ադրբեջնական ուժերի միջև բախումների ժամանակ, ադրբեջանական կողմը կիրառել է իսրայելական  ԱԹՍ-ներ

********************************

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ

Սեպտեմբեր 28, 2020 08:04 Asia/Tehran

ԼՂ-ի (Արցախ) դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

« ԼՂ-ի  (Արցախ)  դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ»,- գրել է Նաղդալյանը:

Պիտակ

Մեկնաբանություններ