Սեպտեմբեր 28, 2020 10:57 Asia/Tehran
  • ԼՂ երկրորդ պատերազմի իրավիճակի վերլուծություն

Չնայած Ադրբեջանի Նախագահը և այդ երկրի լրատվամիջոցները վստահ են ԼՂ պատերազմում իրենց հաղթանակի հարցում, հարց է ծագում թե արդյոք Բաքվի հաղթանակը և հայտարարված նպատակները ձեռք կբերվե՞ն: Դա ընդհանրապես պարզ չէ, և այդ գործողության արդյունքում Լեռնային Ղարաբաղի վերադարձի մասին խոսելն անհեռատեսական է:

Այնուամենայնիվ բախումներրի մի շարք հետևանքները տեսանելի են արդեն այս պահին

1. Ադրբեջանում Իլհամ Ալիևի կառավարությունը, որը կարևոր է Արևմուտքի և Իսրայելի համար՝ Կովկասի և Կասպից ծովի ռազմավարական տարաաշրջանում սՍիոնիստական ​​ռեժիմի էներգիայի մատակարարման տեսանկյունից, այս գործողության արդյունքում իրեն ավելի ուժեղ կզգա, ինչի հետևանքով առաջացած խնդիրները կանդրադառնան թե Ադրբեջանի և թե հարևան պետությունների ժողովուրդների վրաԼ:

2. Ռուսատսանն Ալիևի ձեռքով պատժում է Նիկոլ Փաշինյանի արևմտամետ իշխանությանը:

3. Հայաստանում և Ադրբեջանում մարդկային զոհերի պատճառով երկու կողմերի միջև ատելությունը և թշնամանքը կխորանան,  ճանապարհ բացելով իրավիճակից շահող տերությունների միջամտության համար:

4. Ադրբեջանի և Հայաստանի միջև թշնամանքի և մրցակցության խորացումը ճանապարհ կհարթի Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Ֆրանսիայից և Բրիտանիայից երկու փոքր կովկասյան երկրների կախվածության ավելացման համար:

5.Իսրայելը, ինչպես և Թուրքիան, կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև ատելության և թշնամանքի սրման հւիմնական հաղթողը և կկարողանա նոր քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Ադրբեջանի հետ մերձենալու ծրագրի իրագործման ուղղությամբ, որի շրջանակներում, եվրջերս Թել Ավիվում բացվեց ՀՀ դեսպանատունը: 

6.Հաշվի առնելով, որ Ադրբեջանն իրեն պարտական ​​է զգալու Թուրքիայի դիմաց՝ այս գործողությունն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար, Անկարայից Բաքվի կախվածությունն ավելւ կուժեղանա:  Այս իրավիճակը մեծ օգուտ կբերի Ադրբեջանում պանթուրքիզմի տարածմանը և Թուրքիայի շահերի ապահովմանը:

7.Այս հակամարտությունից հետո Ադրբեջանի   և Հայաստանի միջև բանակցությունների նոր և ավելի լուրջ փուլ կարող է սկսվել ՝ կենտրոնանալով «Մադրիդյան սկզբունքների» ՝ 2007 թ. Մադրիդում Ադրբեջանի և Հայաստանի կողմից համաձայնեցված ստորագրված փաստաթղթի հիմամբ:  Այս սկզբունքների իրականացումը փաստորեն կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի  անկախության ճանաչմանը:

Մադրիդյան սկզբունքների հիմնական կետերն են` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ ընկած տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը, շրջանի  ինքնավարության և անվտանգության երաշխիքների ապահովումը, Հայաստանի  և Արցախի միջև միջանցքի բացումը, հետագայում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` բնակչության իրավաբանորեն  պարտադիր կամարտահայտման հիման վրա, իրենց նախկին բնակության վայր փախստականների վերադարձի իրավունքների ապահովում, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում խաղաղության պահպանման գործողությունները։

8. Վերջապես, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը միշտ եղել է Բաքվում և Երևանում իշխանության պահպանման  կամ իշխանության գալու լծակներից մեկը (բացառությամբ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը), պատերազմում կողմերից յուրաքանչյուրի պարտությունը  կնշանակի իշխանության կորուստ:

Պիտակ

Մեկնաբանություններ