Սեպտեմբեր 30, 2020 12:06 Asia/Tehran

Լեռնային արաբաղի վիճահարույց շրջանի շուրջ լարվածության սրման հետ մեկտեղ, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը բացառել են փոխզիջումային բանակցությունների առաջարկները:

Մեղադրելով միմյանց իրենց տարածքների վրա անմիջական հարձակումների մեջ` Հայաստանը և Ադրբեջանը մերժել են ցանկացած առաջարկ՝ ԼՂ վիճելի տարածքների շուրջ տարաձայնությունները լուծելու համար փոխզիջումային բանակցություններ վարելու համար:

Երեքշաբթի օրը, Երևանի ու Բաքվի պաշտոնյաները միմյանց մեղադրեցին Լեռնային Ղարաբաղի  արևմտյան շրջաններում հրաձգություն իրականացնելու մեջ:

Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և այլ երկրների խնդրանքներին` երկու երկրների միջև խաղաղություն և կայունություն հաստատելու մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում  բացառեց հայկական կողմի հետ ցանկացած բանակցությունների հավանականությունը:

Մյուս կողմից, Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը,  նույն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտության և լարվածության շարունակականության պայմաններում,  Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու հնարավորություն չկա:

 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտել են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնել մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

Երեկ Երևանը հայտարարեց, որ թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ԶՈՒ-երին պտկանող ՍՈՒ 25 օդանավ, որի օդաչուն զոհվել է: Թուրքիան հերքում է հայկական ոկղմի մեղադրանքները:

Այս շաբաթվա սկզբին Հայաստանը Թուրքիային մեղադրեց  նաև   Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան՝ ադրբեջանական ուժերին աջակցելու համար սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սրման ֆոնին, Կրեմլը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև նոր լարվածության սկզբից ի վեր երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շեշտել, որ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար:

Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան անընդհատ կապի մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ, և որ պատերազմող կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին ցանկացած խոսակցություն միայն թեժացնելու է երկու երկրների միջև կրակը:

BBC- ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ  երեքշաբթի օրը ադրբեջանական ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի և նույնիսկ Հայաստանի տարածքում  գտնվող գյուղերի ու քաղաքների վրա:

«Զոհեր կան զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում», - ասեկ է նա, հավելելով. «Տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել»:

Ադրբեջանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմի  հրաձգության հետևանքով զոհվել է  12  աղաքացիական անձ, ևս  35 հոգի վիրավորվել են:

Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքը հայտնում է նաև, որ վերջին բախումների արդյունքում այս պահի դրությամբ,  զոհվել է 84 զինծառայող:

Ադրբեջանի  պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ հայկական բանակը  նոր ուժեր են բերել տարածաշրջան ՝ Մատաղիսի շրջանում  վրա գտնվող «Աղ Դարե» շրջանում ազատագրված հողերը հետ բերելու համար և նոր հարձակումներ է ձեռնարկել:

Ըստ այս հաղորդման, Ադրբեջանի ռազմական ուժերը թիրախավորել են  Հայաստանի ռազմական դիրքերը:

Պիտակ

Մեկնաբանություններ