Հոկտեմբեր 01, 2020 10:46 Asia/Tehran
  • Ադրբեջանցի զինվորների դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել. ուշագրավ նորություն

ԼՂ-ի (Արցախ) նախագահի խոսնակը հայտնեց, որ Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տեղում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչները:

ԼՂ-ի (Արցախ) նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում հայտնեց, որ բոլոր այն ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական կողմի տարածքում, նրանց գրպաններում եղել են ներարկիչներ։

 «Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա ռազմական հանցագործություն է»,–ասաց նա։

Պողոսյանի խոսքով` Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տեղում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչները։

«Ադրբեջանական կողմի զոհերի 148-ը լեզգիներ են եղել, մի քանի հարյուր զոհեր կան թալիշների շրջանում։ Սա լուրջ դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում»,–ավելացրեց Պողոսյանը։

Նա հայտնեց նաև, որ անցած գիշեր սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից, բայց պատերազմը շարունակվում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել   ղարաբաղա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։  ԼՂ-ում  )Արցախ ( և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ