Հոկտեմբեր 01, 2020 17:56 Asia/Tehran
  • Հարցազրույց Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիի հետ

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրի. «Իրանի իսլամական Հանրապետությունն իր խորը  մտահոգությունը հայտնելով ներկա իրավիճակի կապակցությամբ, ուշադրությամբ հետևում է իրադարձություններին: 

Իրանը կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ  և  դրսևորել ինքնսզսպվածություն, քանի որ երկխոսությունը  լավագույն ճանապարհն է պատերազմական վիճակից դուրս գալու համար:
Բնական է, որ  պատերազմում որևէ այլ արդյունք, քան մարդկանց կորուստը, չի լինում: Եվ լավագույն միջոցը բանակցությունն է: ՄԵնք շարունակում ենք երկու կողմերին կոչ անել խաղաղություն հաստատել տարածաշրւանում և նստել բանակցության սեղանի  շուրջ:
Միջազգային հանրությունը և բոլոր միջազգային կառույցները  նույնպես հետամուտ են, որպեսզի պատերազմը հնարավորինս արագ ավարտիվի: ԻԻՀ, որպես համաշխարհային հանրության անդամ, երկու կողմերի պաշտոնյաների հետ ունեցած հեռախոսազրույցներում մտահոգություն հայտնելով իրավիճակի կապակցությամբ, կոչ է արել բանակցություններ սկսել, քանի որ դա արդյունքի հասնելու լավագույն ճանապարհն է:
Իրանը համատեղ  սահման ունի երկու երկրների հետ և ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին:  Ինչպես նշել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, Իրանը թույլ չի տա, որպեսզի այս ռազմական գործողությունները տարածվեն իր  տարածքում: Այս իրավիճակը ոչ կողմերի և ոչ էլ Իրանի համար որևէ դրական արդյունք չի ունենալու: 
Ստեղծված իրավիճակում միջազգային կառույցները պետք է ավելի հստակ քայլեր անեն և կողմերին հրավիրեն բանակցության սեղանի շուրջ, քանի որ ներկա իրավիճակում դա խնդրի լավագույն լուծումն է:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ