Հոկտեմբեր 01, 2020 20:52 Asia/Tehran
  • Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր  դեսպանին

Այսօր կայացած ճեպազրույցում, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով  ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող բախումների ժամանակ Ադրբեջանի կողմից  իսրայելական սպառազինության կիրառմանը, հայտարարել է, որ Հայաստանի համար Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումն անըդնունելի է և Հայաստանը որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին։  

Նաղդալյանը մասնավորապես ասել է . «Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության մատակարարումը մեր երկու երկների հարաբերությունների օրակարգում մշտապես եղել է, և մենք այդ հարցը դիվանագիտական խողովակներով բարձրացրել ենք։ Երբ այս օրերին միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է։ Եվ ելնելով ստեղծված իրավիճակից Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին», -հավելեց ԱԳՆ խոսնակը։

Աղբյուր՝ medialab.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ