Հոկտեմբեր 12, 2020 23:15 Asia/Tehran
  • Էներգետիկական խոշոր ընկերություն Chevron-ը հեռանում Է Ադրբեջանից

Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը հաղորդել Է Միացյալ Նահանգների խոշոր Էներգետիկական ընկերության՝ Chevron-ի կողմից երկրում իր ներկայացուցչությունը լուծարելու մասին:

Ավելի վաղ Chevron-ը բաժնետեր Էր Ազերի - Չիրագ - Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի շահագործման եւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծերում: Բայց 2019 թվականի նոյեմբերի 4-ին ընկերությունը համաձայնագիր Է ստորագրել Հունգարիայի MOL ընկերության հետ Ադրբեջանում ակտիվները 1,57 միլիարդ դոլարով վաճառելու շուրջ. 9,57 տոկոսի վաճառք ԱՉԳ-ի եւ 8,9 տոկոսի՝ ԲԹՋ-ի նախագծում: Գործարքը փակվել Է 2020 թվականի ապրիլի 16-ին:

Այսպիսով, ապրիլից Chevron-ը երկրում ոչ մի նախագծի մասնակից չԷ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ