Հոկտեմբեր 18, 2020 16:42 Asia/Tehran

ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն խորհրդի խոսնակը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության Գյանջա քաղաքի վրա իրականացված հրթիռային հարձակումը:

ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն շաբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն,որում դատապարտելով Ադրբեջանի Գյանջա քաղաքում քաղաքացիական անձնանց զոհվելուն  ու վիրավորվելուն հանգեցրած հրթիռային հարձակումը, հայտարարել է.«Բաքուն և Երևանը պետք է դադարեցնեն քաղաքացիական անձանց և բնակարանների վրա հարձակումները»:

Փիթեր Ստանոն նաև  Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հարգել հաստատված հրադադարը:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Գյանջայի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով  սպանվել է 12 և վիրավորվել 40 մարդ:

Գյանջան համարվում է Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաքը: 

Պիտակ

Մեկնաբանություններ