Հոկտեմբեր 19, 2020 17:48 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում ՝ գնալ, հանդիպել, խոսել», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է արդյոք ինքը այցելել Մոսկվա ՝ ՌԴ միջնորդությամբ հանդիպելու Ալիևին։

 

armeniasputnik.am

Մեկնաբանություններ