Հոկտեմբեր 19, 2020 19:42 Asia/Tehran
  • Պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է .Փաշինյան

Դուք նշեցիք տարբերակ, որին Հայաստանը պատրաստ էր մի քանի տարի առաջ:

Այստեղ միայն մի նրբություն կար՝ իսկ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է սկսել կարգավորումը ԼՂ շուրջ 7 շրջաններն Ադրբեջանին փուլային կերպով փոխանցելուց՝ պահպանելով Լաչինի միջանցքը մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը:

«Դուք գիտեք, ես բազմիցս ասել եմ, որ բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ինչը ռազմավարական կարեւոր դեր ունի մեզ համար: Դուք նշեցիք տարբերակ, որին Հայաստանը պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այստեղ մի նրբություն կար՝ իսկ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այդ թվում նկատի ունեմ Կազանյան նախաձեռնությունը: Պետք է հասկանալ, թե այդ հարցին ինչ կպատասխանի Ադրբեջանը, եւ արդյոք պատրաստ է ճանաչել ԼՂ ինքնորոշման իրավունքը»,-ասել է Փաշինյանը:

Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Փաշինյանն ասել է. «Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք միշտ ասել ենք դրա մասին: Մեզ համար մեկնարկային կետ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան»: 

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ