Հոկտեմբեր 20, 2020 23:21 Asia/Tehran
  • Կոսաչով. Հայաստանի դիմումից հետո ՌԴ-ն կարող է հակաահաբեկչական գործողություն սկսել ԼՂ-ում  (Արցախ)

Հայաստանի իշխանությունները պետք է պաշտոնապես Մոսկվային տեղեկացնեն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում կռվում են սիրիացի զինյալները:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Նրա խոսքով, այդ ժամանակ Ռուսաստանը կարող է հայտարարել այդ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությանը մասնակցում են սիրիացի գրոհայիններ, ուստի Ռուսաստանը լեգիտիմ իրավունք ունի ռազմական գործողություն իրականացնել Ղարաբաղում:

«Անհրաժեշտ է գնահատել այդ տեղեկատվության հավաստիությունը, վտանգն ու ռիսկերը, որոնք առաջանում են դրա հետ կապված։ Բնականաբար, Երևանը պետք է մեզ պաշտոնական ուղերձ ուղարկի, այլ ոչ թե պարզապես եզրակացություն, որ Ռուսաստանը հիմքեր ունի», - հայտարարել է Կոսաչովը։

Սենատորը հավելել է, որ այս պահին վաղաժամ է որևէ կանխատեսում անել։

Օրեր առաջ Հայաստանի զինդատախազ Վահե Հարությունյանը հայտնեց գլխավոր դատախազությունն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի և Իրանի հետ՝ այդ երկրներ գրոհայինների ներթափանցումը կանխելու համար:

«Դատախազությունն ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան պետությունների մեր գործընկերների, մասնավորապես՝ ՌԴ դատախազության և իրանցի գործընկերների հետ։ Մենք փոխանցել ենք մեր տրամադրության տակ եղած ապացույցները և ամենօրյա աշխատանքի ռեժիմով փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կանխենք Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող վարձկանների ներթափանցումը այդ երկրներ», - ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաեւ զինյալների ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։

Verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ